Ի՞նչ է քննարկել Սուրեն Պապիկյանը ՔՊ-ական պատգամավորների հետ

Ի՞նչ է քննարկել Սուրեն Պապիկյանը ՔՊ-ական պատգամավորների հետ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 24-ին, հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:

 

Երկուստեք արձանագրվել է միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը»,- գրել է Հովհաննիսյանը: