Թեոդոսիայում վերակառուցում են Այվազովսկու անվան պատկերասրահը
Թեոդոսիայում վերակառուցվելու Է Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահի շենքը, որը բարոյական եւ տեխնիկական զգալի մաշվածության վիճակում Է: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի ԳլավգոսԷքսպերտիզայի մամուլի ծառայությունը: «Աշխատանքների ֆինանսավորումը պլանավորվում Է իրականացնել դաշնային եւ տարածաշրջանային բյուջեների միջոցների հաշվին»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ շենքում երկար ժամանակ չեն անցկացվել վերանորոգման, վերակառուցման եւ ժամանակակից պահանջներին դրա հարմարեցման համալիր աշխատանքներ:
Թեոդոսիայում Այվազովսկու անվան պատկերասրահը հնագույն թանգարաններից մեկն եւ առաջին հանրային պատկերասրահը երկրի հարավում: Առաջին ցուցադրանքն Այվազովսկու կողմից բացվել Է 1845 թվականին: Նկարչի մահից հետո 1900 թվականին պատկերասրահը, նրա կտակի համաձայն, դարձել Է քաղաքի սեփականությունը: Պատկերասրահի հավաքածուն իրենից ներկայացնում Է գեղանկարչության, գրաֆիկայի ստեղծագործությունների, արխիվային փաստաթղթերի եւ ֆոտոփաստաթղթերի, հուշաիրերի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաների բացառիկ համալիր՝ ընդամենն ավելի քան 13 հազար ցուցանմուշ: Այստեղ հավաքվել Է Հովհաննես Այվազովսկու, նրա աշակերտների եւ 17-19-րդ դարերի արեւմտաեվրոպական ծովանկարիչների, ինչպես նաեւ այլ գեղանկարիչների ստեղծագործությունների աշխարհի խոշորագույն հավաքածուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: