Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է տան խոհանոցը

Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է տան խոհանոցը

Հունվարի 19-ին, ժամը 02:43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկի խոհանոցում:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:27-ին, մարվել՝ 04:08-ին: Այրվել է տան խոհանոցը՝ գույքով (մոտ 9 քմ):