Ռուս խաղաղապահներն Արցախից Հայաստան են տարհանել ՌԴ ավելի քան 60 քաղաքացու (տեսանյութ)

Ռուս խաղաղապահներն Արցախից Հայաստան են տարհանել ՌԴ ավելի քան 60 քաղաքացու (տեսանյութ)



Ռուս խաղաղապահներն Արցախից Հայաստան են տարհանել ՌԴ ավելի քան 60 քաղաքացու։ Ռուս խաղաղապահների թելեգրամյան ալիքի հաղորդագրության համաձայն՝ «հունվարի 17-ին ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում իրականացվել է Ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած ՌԴ քաղաքացիների տարհանում Հայաստանի տարածք»։ «Ընդամենը 63 մարդ, այդ թվում՝ 14 երեխա»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ արդեն 37 օր է՝ Ադրբեջանը կեղծ բնապահպանների միջոցով փակում է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող Լաչինի միջանցքը։