Արևմուտքին հետաքրքրում է ռուսական գործոնի վերացումը, որի գինը լինելու են Հայաստանն ու Արցախը. Թևանյան

Արևմուտքին հետաքրքրում է ռուսական գործոնի վերացումը, որի գինը  լինելու են Հայաստանն ու Արցախը. Թևանյան



Այս մի քանի ամսվա ընթացքում Հայաստան են ժամանել եւ ԱՄՆ-ի, եւ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների ղեկավարները իրենց խնդիրը Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելն էր, ռուսական գործոնը մեր տարածաշրջանից վերացնելը: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Իրենք Հայաստանի դեմ բան չունեն, Արեւմուտքը մեր թշնամին չէ, բայց անվտանգության առումով Արեւմուտքին հետաքրքրում է ռուսական գործոնի վերացումը, որի գինը  լինելու են Հայաստանն ու Արցախը: Իրենք իհարկե, կցավան, բայց ակնհայտ է, որ ռուսական գործոնի բացակայության պայմաններում վակուումը լցվելու է Թուրքիայով ու Ադրբեջանով, եւ այս իշխանությունը դա չեն էլ թաքցնում: Հրաժարվում են ՀԱՊԿ-ից, հրաժարվում են զորավարժությունից, ասում են՝ հանկարծ չջղայնացնենք Էրդողանին ու Ալիեւին, էլ ինչի՞ց են  բողոքում, ո՞ւմ վրա են հույս դրել, Թուրքիայի ու Ադրբեջանի՞»,-ասաց նա: