Թալանել են երգչուհի Սոնա Շահգելդյանին

Թալանել են երգչուհի Սոնա Շահգելդյանին

Երևանում թալանել են երգչուհի Սոնա Շահգելդյանին։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

 

Կայքի տեղեկություններով, դեկտեմբերի 31-ին Սոնա Շահգելդյանն ահազանգել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01։30-ից մինչեւ 13։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վ. Համբարձումյան փողոցի շենքերից մեկի բակում կոտրել են իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի դռան ապակին եւ սրահից հափշտակել այնտեղ եղած գումարը։

 

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հափշտակված գումարի չափը պարզվում է։