Երևանում 32-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 32-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Արմինե Հ-ն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Հ. Ավետիսյան փողոցի թիվ 28/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 63-ամյա Լուսի Տ-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն։

Դեպքի փատով Վ․ Գրիգորյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։