Հրազդանի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի, ըստ դատաբժշկի՝ մահը վրա է հասել ծեծի հետևանքով

Հրազդանի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի, ըստ դատաբժշկի՝ մահը վրա է հասել ծեծի հետևանքով

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան բնակարաններից մեկում կնոջ դի կա։

 

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 74-ամյա Լյուբով Վ․-ի դին։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերին կան հարվածների հետքեր, ինչը ենթադրում է, որ նա ծեծի է ենթարկվել։

Դեպքի փաստով, սպանություն հատկանիշներով՝ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։