Ողբերգական ավտովթար «Զոդի» կամրջի մոտ. կա մեկ զոհ, մեկ վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20։15-ի սահմանում «Զոդի» կամրջի մոտ բախվել են Վազ 2106 մակնիշի և Կամազ մակնիշի ավտոմեքենաները։
Փրկարարները «06»-ից դուրս են բերել 2 քաղաքացու և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Արարատ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։
Վիրավորները «Արարատ» ԲԿ տեղափոխվելիս են եղել, երբ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և տեղափոխվել է «Արարատ» ԲԿ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Կամազին։