Կոտայքում մերկասառույցի պատճառով բախվել է 17 մեքենա

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Նոր Հաճնի կամրջի սկզբնամասում ճանապարհի մերկասառույցի և որոշ վայ վարորդների անբարեխիղճ լինելու հետևանքով բախվել են 17 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։