Վանաձորում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ բուժքույրը վնասվածքներ է ստացել

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 133 շենքի դիմաց բախվել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել ժամը 14։00-ի սահմաններում։
«Վթարի հետևանքով շտապօգնության բժշկուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Նրան հիվանդանոց են տեղափոխել պարեկները»,– ասված է կայքում։
Կայքի տեղեկություններով, շտապօգնության ավտոմեքենան կանչի վայր մեկնելիս է եղել, միացված են եղել շտապօգնության ավտոմեքենայի լուսաձայնային ազդանշանները։