64–ամյա տղամարդը հանկարծամահ է եղել Երևանի փողոցներից մեկում

64–ամյա տղամարդը հանկարծամահ է եղել Երևանի փողոցներից մեկում
 Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում 64–ամյա տղամարդ է հանկարծամահ եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
 
 
Ըստ հաղորդագրության` առավոտյան ժամը 09։10-ի սահմաններում մի քանի քաղաքացի մոտեցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներին և հայտնել, որ նշված հատվածում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։
 
 
Իրավապահները զանգել են շտապօգնության ծառայություն։ Դեպքի վայր մեկնած բժիշկների հերթապահ խումբը փորձել է տղամարդուն օգնություն ցուցաբերել, բայց պարզվել է, որ նա հանկարծամահ է եղել։
 
 
Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 64-ամյա Գևորգ Պ․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։