Գորիս-Տաթև ճանապարհին դիզվառելիք տեղափոխող իրանական բեռնատար է շրջվել. ճանապարհը դարձել է միակողմանի

Գորիս-Տաթև ճանապարհին դիզվառելիք տեղափոխող իրանական բեռնատար է շրջվել. ճանապարհը դարձել է միակողմանի

Վայոց Ձորի մարզում, դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։30-ի սահմաններում Գորիս-Տաթև ավտոճանապարհի 32 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբդուլլահ Զամիռը իր վարած «MACK» մակնիշի բեռնատարով (ցիստեռնով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

 

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ճանապարհը դարձել է միակողմանի, և առկա է եղել վառելիքի արտահոսք։

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: