Երևան, 05.Ապրիլի.2020, 00:00
Իշխանությունները որոշում են, որ Ռ. Քոչարյանին պետք է դուրս գրել բժշկական հիմնարկից և տեղափոխել ՔՀԿ, երբ ակնհայտ է նախագահի՝ ԲԿ-ում գտնվելու անհրաժեշտությունը. Արփինե Հովհաննիսյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Եվս 34 դեպք․ Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասավ 770-ի Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի «Դոմոդեդովոյում» մնացած հայաստանցիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. դեսպանատուն 20-ամյա զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում. ի՞նչ հոդվածով է քրգործ հարուցվել Եվս 73 հաստատված դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 736-ի Եվս 10 քաղաքացի բուժվել է կորոնավիրուսի վարակից. Արսեն Թորոսյան «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի է մահացել Հայաստանում կորոնավիրուսի վարակման 92 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 663-ի

Իշխանությունների տարեվերջի հարկային մեծ կեղծարարության հետևանքը

168.am-ը գրում է.

«Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) վերահրապարակել է այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Նախկին ցանկը, որը հրապարակվել էր ավելի վաղ, ևս ամփոփում էր առաջին եռամսյակը, բայց, ինչպես երեկ «Հետք» պարբերականին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից (ՀՀ ՊԵԿ), այն հաշվարկվել էր նոր մեթոդաբանությամբ և համադրելի չէր նախորդ ցանկերի հետ։

Անհասկանալի է, թե այդ ի՞նչ մեթոդաբանություն է փոխվել՝ առանց հարկային օրենսգրքի փոփոխությունների, որ 4 միլիարդ գումարը չի երևացել։ Լավ կլիներ, որ մեթոդաբանության փոփոխության մասին խոսելուց առաջ ՊԵԿ-ը հանրության համար հասանելի դարձներ այն, բացատրեր՝ ինչի՞ մասին է խոսքը, որովհետև չի բացառվում, որ վաղն էլ ասեն՝ փոխվել է մեթոդաբանությունը, ու նոր աճպարարության առաջ կանգնեցնեն մեզ։

Առաջին եռամսյակն ամփոփող առաջին ցանկից դուրս էր մնացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ), որը մշտապես եղել է խոշոր հարկատուների ցուցակում և հիմնականում՝ առաջին տեղում։

Այս հարցի մասին ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել էր նաև ԱԺ պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը՝ մասնավորապես ՊԵԿ-ից ակնկալելով բացատրություն հարկային այս աճպարարության վերաբերյալ։

Նախորդ տարվա առաջին եռամսյակում 4.1 մլրդ դրամի հարկերով ԶՊՄԿ-ն դարձել էր Հանրապետության երրորդ խոշոր հարկատուն։ ՊԵԿ-ից մեկնաբանում են, որ ԶՊՄԿ-ի ցանկից դուրս մնալը ևս մեթոդաբանական փոփոխությունների հետևանք է եղել։ Ամեն դեպքում, նույնիսկ մեթոդաբանության փոփոխության պարագայում, ԶՊՄԿ-ի ցանկից դուրս մնալը չափազանց տարօրինակ է թվում։

Իրականում, սակայն, այս աճպարարությունը հետևանքն է այն աղաղակող կեղծարարության, որի մասին 168.am-ը դեռևս 2019թ. փետրվար ամսին էր բարձրաձայնել։

Խոսքը 2018թ. հարկային մուտքերի թերակատարման ու դրանք կեղծիքներով լրացնելու մասին էր։

Այսպես՝ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած, երբ սկսեց գործել Հարկային օրենսգիրքը, հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարները հարկային եկամուտներ չեն համարվում։ Փոխարենը՝ հարկային եկամուտ կարող են համարվել միայն հարկային հաշվարկով, ստուգման ակտով կամ այլ հիմքով ծագած հարկային պարտավորությունների դիմաց վճարված գումարները։ Դեկտեմբեր ամսվա մեջ ներկայացվում են նոյեմբեր ամսվա հարկային հաշվարկները, որոնց ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։

Այսինքն` դեկտեմբերի 20-ից հետո հարկային եկամուտներ ճանաչվելու համար անհրաժեշտ էր ինչ-որ հիմք կամ հարկային պարտավորություններն ավելացնող ճշտված հաշվարկ, կամ ստուգման ակտ, կամ հարկային պարտավորություն առաջացնող որևէ այլ փաստաթուղթ (դատարանի վճիռ, բողոքարկման հանձնաժողովի որոշում, և այլն):

2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով (կամ հաշվարկի ճշգրտում կամ ստուգման ակտ, և այլն) մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. առաջին երկու ամիսներին հետ վերադարձնելու պայմանով։

Միայն համեմատաբար խոշոր (100 մլն դրամից ավելի) մուտքագրումների մասով դեկտեմբեր ամսվա այդ օրերին արհեստականորեն եկամուտ է ճանաչվել շուրջ 21.0 մլրդ դրամ։ Ընդ որում, այդ գումարների մի մասը՝ 11.7 մլրդ դրամ, անմիջապես 2019թ. հունվար ամսին վերադարձվել է միասնական հաշվին։ Մյուս մասը, հավանաբար, կվերադարձվի փետրվար ամսին։ Այսպիսով. 2018 թ. տարեկան պլանի թերակատարումը կազմել է նվազագույնը 24.6 մլրդ դրամ (21,0+3,6)։

Հիշեցնենք նաև, որ 2018թ. դեկտեմբերի 25-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի համար ստուգման հանձնարարագիր է տրվում, որն ավարտվում է նույն օրը՝ դեկտեմբերի 25-ին, այն դեպքում, երբ այդպիսի խոշոր հարկատուին ստուգելու համար սովորաբար ամիսներ են հարկավոր լինում։ Ստուգման ակտի տեսակը՝ ԲՍ (բյուջեի ստուգում)։ Նախորդ այդօրինակ ստուգման ամսաթիվը եղել է 05.12.2017թ.։ Այս ստուգումը կատարել է ՊԵԿ նախագահի մերձավոր բարեկամը, ընդ որում՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի ստուգումը վերջինս իրականացրել է միայնակ, ինչը հավանաբար արվել է արտահոսքից խուսափելու նպատակով, կամ էլ որևէ այլ անձ հանձն չի առել մտնել այդ աղաղակող ձեռնարկի տակ։

Մեկօրյա ռեկորդային արագությամբ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրել են 4.646.216.885 դրամի խախտումներ։ Ընդ որում, իբրև թե այնպիսի խախտում են հայտնաբերել, որից, սակայն, չի առանձնացվել արտաբյուջե մուտքագրվող 10 տոկոսը։ Սա արվել է այն նպատակով, որ, եթե այդ

10տոկոսը՝ 460 000 000-ը, տանեին արտաբյուջե, որը տարվա վերջին անպայման զրոյացվում է, հունվարին այն չէր կարող վերադարձվել միասնական հաշվին։

Ակտը բյուջե է մուտքագրվում դեկտեմբերի 29-ին՝ շաբաթ օրը, որը ոչ աշխատանքային օր է, իսկ բյուջետային տարին փաստացի ավարտված էր։ Ակտի մուտքագրման ժամը ֆիքսվել է ժամը 15։45 րոպեին։ Ընդ որում, օպերատորը, այսինքն՝ տվյալներ մուտքագրողը, Դավիթ Անանյան անուն-ազգանունով ՊԵԿ աշխատակիցն է։

Սակայն սրանով ֆիլմը չի ավարտվում։ Տեսնելով, որ, այնուամենայնիվ, գումարը չի բավականացնում, և պլանը շարունակում է մնալ չկատարված, արդեն իսկ փորձված սցենարով, նույն ստուգողի ձեռամբ, նույն հիմնարկում կրկին բացում է ստուգում, ինչի իրավունքը չուներ, քանի որ մեկ տարվա ընթացքում 2 անգամ միևնույն ընկերությունը ստուգել չէին կարող։ Արդյունքում՝ կրկնությունների սիրահար այս սցենարիստը կազմել է ևս մեկ 4.646.216.885 դրամի չափով խախտման ակտ։ Փաստորեն 2 օրում, 2 անգամ «ստուգում» են, ակտ գրում՝ իբրև նախորդ ստուգման ամսաթիվ նշելով դեկտեմբերի 25-ի ստուգման ամսաթիվը։ Ակտը կրկին մուտք է արվում դեկտեմբերի 29-ին՝ ժամը 16։03 րոպեին։

Ամեն բան հիանալի կլիներ, եթե չգար հունվարի 19-ը, և գեղեցիկ մի հնարքով դեկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 27-ին կազմված այս երկու ակտերը զուտ մի գործողությամբ չչեղարկվեին համապատասխանաբար՝ հունվարի 19-ին և 21-ին՝ «օպերատորի սխալ» հիմնավորմամբ։

Արդյունքում, տարվա ամփոփմամբ ներկայացվում է, որ բյուջեն կատարվեց, ապա հունվարին այդ գումարները հետ են վերադարձվել, հատկապես խոշոր գումարները, քանի որ հունվարի 20-ին տնտեսվարողների իրական հաշվետվության վերջնաժամկետն է, և վերջիններիս գումարները պետք է ետ վերադարձնեն միասնական հաշվին, որպեսզի նրանք կարողանան մարել իրենց հարկային պարտավորությունները։

Եվ ահա ըստ էության «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ), որ այդ կեղծիքի մի օղակն էր կամ գործիքակազմերից մեկը, փաստորեն, հետ է ստանում գերավճար կատարած իր գումարները, և դրա համար էլ առաջին եռամսյակի խոշոր 1000 հարկատուների ցանկից դուրս է մնում։

Ժամանակին, երբ 168.am-ը բարձրաձայնեց այս խնդրի մասին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հղում կատարեց հարկային գաղտնիք չբացահայտելու թեզին ու լղոզեց իրենց և մասնավորապես իր իսկ կատարած կեղծիքը, այն համարեց «ստի ու ճշմարտության խառնուրդի հիման վրա հանրությանը սենսացիա մատուցելու մոլուցք», ատամները կրճտացրեց ու անցավ առաջ, իսկ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հետևողական չեղան այն բացահայտելու հարցում, և նաև դրա հետևանքով ունենք այն, ինչ ունենք։

Նախկինում ոչ թե միասնական հաշվին, այլ պետական բյուջե վճարված հարկով ՊԵԿ-ը ցույց էր տալիս, թե ովքեր են խոշոր հարկատուները, ու քանի որ անցած տարվա վերջում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» վճարել է այդ հարկը, հիմա ՊԵԿ-ում այն չեն կարողացել մտցնել այս եռամսյակի մեջ, այսինքն՝ իրենք առաջին եռամսյակում գումար չեն վճարել պետական բյուջե։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» տվել է հարկային հաշվետվություն, այսինքն՝ որ առաջացել է, ենթադրենք, այսքան հարկ, բայց այդ գումարները բյուջե չեն վճարվել, որովհետև դրանք նախկինում արդեն վճարել են, և գանձապետարան կոնկրետ գումար չի գնացել։

Բնականաբար, խոշոր հարկատուների հարկերի մեջ զգալի մասը միշտ շահութահարկն է լինում, որի վճարման վերջնաժամկետն ապրիլ ամիսն է։ Բնականաբար, հրապարակված հաշվետվությունից իմանալու ենք նաև, թե որքա՞ն է եղել շահույթը։ Այդպես եղել է նաև նախորդ տարի, այնպես որ, այն, որ շահութահարկի վճարման վերջնաժամկետն ապրիլն է, ՊԵԿ-ը չի կարող իր համար որպես պաշտպանիչ վահան գործածել։

Հետաքրքիր է՝ Ֆինանսների նախարարությունում ի՞նչ կպատասխանեն այն հարցին, թե ինչքա՞ն գումար է մուծվել պետական բյուջե, այլ ոչ փոխանցվել միասնական հաշվեհամարին, որովհետև միասնական հաշվեհամարին փոխանցված գումարը նորից կարող են հետ ուղարկել հարկատուին, իսկ պետական բյուջե մուտքագրվածը՝ ոչ։

Տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ հանրապետության երրորդ խոշոր հարկատուն ցուցակից դուրս է մնացել, ու այդ առթիվ ծառայողական քննություն չի նշանակվել, կամ ինչո՞ւ հանրապետության երրորդ խոշոր հարկատուն չի ասել այն մասին, որ ինքը դուրս է մնացել այդ ցանկից։

Մենք, իհարկե, հարցում կանենք նաև ԶՊՄԿ-ին՝ պահանջելով հրապարակել այն կտրոնը, որը կհավաստի, որ այս եռամսյակում իրենք 42 միլիարդ դրամ գումար են վճարել։

Չենք կարծում, որ այդ կտրոնը կա, որովհետև նրանք անցյալ տարի են վճարել այդ գումարը, ու հիմա ՊԵԿ-ն այս կերպ մաշեցնում է այդ գումարները։ Ըստ էության հերթական մանիպուլյացիան կայանում է հարկային հաշվետվությունների մեջ, բայց հաշվետվությունը դեռ փող չէ։ Հաշվետվությունը փոփոխման ենթակա բան է։ ՊԵԿ-ից կարող են զանգել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին», պահանջել հարկային հաշվետվություն, ապա 10 օր հետո կոմբինատը կարող է փոխել իր կողմից ներկայացված այդ հաշվետվությունը։ Օրենքը թույլ է տալիս, տնտեսվարողը իրավունք ունի իր հարկերը հաշվարկել, սակայն, երբ մենք ունենանք Ֆինանսների նախարարության կամ ԶՊՄԿ-ի պատասխանը, թե ինչքան են պետբյուջե փող վճարել, ու ինչքանն են դրանից հետ ստացել, կապացուցվի այն կեղծարարությունը, ինչի մասին 168.am-ը ժամանակին գրել էր։

ՊԵԿ-ի ասած մեթոդաբանության փոփոխությունը հենց սա է, ընդամենը այն, որ հիմա ներկայացվում է հարկային հաշվետվություն, ու հարկատուների ցանկը կազմվում է ըստ դրա, բայց մեկ անգամ էլ կրկնենք՝ հաշվետվությունը փող չէ, և այն ենթակա է փոփոխման։

Ստացվում է, որ քանի որ ԶՊՄԿ-ն դեկտեմբերին է վճարել իր այս եռամսյակի հարկերը, պետությունը դեռ իրենց փող է պարտք, դրա համար էլ 3 ամիս կոմբինատը հարկ չի վճարել»։

Դանակահարություն Երեւանում՝ «Ալկոգել» արտադրամասի մոտ. Shamshyan.com Երեւանում փլուզում է եղել Որքա՞ն պարգևավճար է տրվում ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին. Yerkir.am Համաշխարհային ճգնաժամը դեռ առջեւում է. Պեսկով. «Ինտերֆաքս» Անփորձ Ավինյանի «պարետային» կիքսերը. Yerevan.Today 7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է. Արսեն Թորոսյան Տնտեսական աճի տեմպերի անկումը Հայաստանում անխուսափելի էր, և դա միայն մասամբ կապ ունի կորոնավիրուսի հետ. Գարեգին Պետրոսյան Պարետատունը նվիրատվությունների համար Երեւանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ Կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 5 000-ի սահմանագիծը. Մոսկվայի օպերշտաբ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին «Պետություն ենք կորցնում, գոնե գիտակցում ե՞նք սա». Արթուր Ղազինյան Մոսկվայի շտապ օգնության ղեկավարի մոտ կորոնավիրուս է կասկածվել. ՌԵՆ ՏՎ Իրանում նոր կորոնավիրուսից բուժվել են 102 եւ 106 տարեկան պացիենտներ. ԻՌՆԱ Ինչպես տանը խնամել կորոնավիրուսով վարակվածին․ ԱՆ ուղեցույցը «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է․ 1 ամբողջ օր ջուր չի լինելու հետևյալ հասցեներում Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է Օնլայն թեստավորում․ պարետը ներկայացրել է Covid-19 Armenia նոր հավելվածը Հունաստանում կարանտինի համար փակել են միգրանտների ճամբարը կորոնավիրուսով վարակման պատճառով․ ՌԻԱ Նովոստի Հարցում. Ու՞մ ֆեյսբուքյան ուղիղ եթերն եք պատրաստվում դիտել երկուշաբթի Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքը․ Sputnik-Գրուզիա Հենց հիմա հայտարարեք, որ կարատինը տևելու է առնվազն մինչև մայիսի 1-ը․ Արման Սաղաթելյան Իլինոյսից զույգն ինքնասպան է եղել՝ կասկածելով իրենց մոտ կորոնավիրուս․ Fox News Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 822 վարակված, իսկ Վրաստանում՝ 170. Անդրանիկ Թեւանյան Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 170-ի․ Newsgeorgia Արցախի բուժհաստատություններում հիվանդասենյակներ են առանձնացրել կորոնավիրուսով կասկածվողներին մեկուսացնելու համար Ուզբեկստանում սահմանվում է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ կորոնավիրուսի պատճառով․ UzNews Թրամփը հայտարարել է, որ կարող է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ նոր դեղամիջոցը․ Reuters Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է հաստատվել․ վարակվածների ընդհանուր թիվը 822 է, մահվան դեպքերը՝ 7 Վարդենյաց լեռնանցքը փակ է, Լարսը բաց է միայն բեռնատարների համար Տաթեւիկ Ռեւազյանն ընդունել է՝ Հայաստանի ավիաընկերություններից վերցրել են դեպի Եվրոպա չվերթների թույլտվությունը Երեւանի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել, ընկել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը (տեսանյութ) Արագ ազատ արձակիր նրանց, ում մեղքը քո դատախազները ու դատավորները, նույնիսկ իրենց ճղելով, չեն կարողանում ապացուցել. Քրիստինա Նազարյան Սա պետական մակարդակով իրականացվող մարդասպանության փորձ է. Արա Վարդանյան Արվում է ամեն ինչ, որպեսզի Ռ. Քոչարյանը ազատ չարձակվի. Ալեքսանդր Կոչուբաև Եթե ձեր մեջ կա գեթ մեկ գրամ պատասխանատվության զգացում, օր առաջ պետք է ազատ արձակվի Նախագահը, այլապես դուք սրիկաներ եք և կկրեք ձեր արժանի պատիժը. Ն. Մանթաշյան Իշխանությունները որոշում են, որ Ռ. Քոչարյանին պետք է դուրս գրել բժշկական հիմնարկից և տեղափոխել ՔՀԿ, երբ ակնհայտ է նախագահի՝ ԲԿ-ում գտնվելու անհրաժեշտությունը. Արփինե Հովհաննիսյան Եթե Ռ.Քոչարյանին որևէ բան պատահի, պատրաստ եմ հայց ներկայացնել միջազգային դատարան՝ ընդդեմ Ն. Փաշինյանի, նախարարի, դատավարի. փաստաբան (տեսանյութ) Հաստատ վերադառնալու եմ ընտանիքիս հետ. Քորթնի Քարդաշյանը վերհիշել է այցը Հայաստան (լուսանկարներ) Կորոնավիրուսով վարակման թիվն աշխարհում գերազանցել է 1.1 միլիոնը. «ՌԻԱ Նովոստի» Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի տոմսերը սպառվել են Սիրիան կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում է մի շարք միջոցառումներով. Նորա Արիսյան «Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու». կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին մեկուսացրել են Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մակագրվել է Ռուբիկ Մխիթարյանին. «Փաստինֆո» Անորոշություն նավթի շուկայում ԱԻՆ-ի մասնագետները ախտահանել են 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք Իրանում մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 1801-ով Փոքր դերերի մեծ վարպետը. Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի գաղտնիքը մնացել է դեռ չբացահայտված Հայաստանում շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Ճգնաժամը մեղմելու կառավարության ընդունած ինը ծրագրից հինգն ամբողջությամբ սոցիալական է Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակման 582 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ Ոստիկանությունը մեկ օրում վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը․ «ՌԻԱ Նովոստի» Հայ սակրավորները տարածքներ են ականազերծում նաև Հալեպում. ականային վտանգի իրազեկման միջազգային օրն է Զինծառայողին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը Հայաստանը, եթե իրավական երկիր լիներ, պետք է պարտականությունների վնասակար կատարման համար քրեական գործ հարուցեր Տաթևիկ Ռևազյանի դեմ․ Հայկ Մարտիրոսյան Խնդրում եմ չմեղադրել ձեր ֆեյքերին ու նրանց համակարգողներին, իրական միտումներն այնպիսին են, որ այդ մարդիկ բան չեն կարող անել այլևս․ PR փորձագետը՝ ՀՀ իշխանություններին «Մարդ չկա, որ զբաղվի, ուր զանգում ես՝ հստակ, գրագետ պատասխան տվող չկա, շունը տիրոջը չի ճանաչում, մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում» ANCA-ն Պոմպեոյին կոչ է արել ՀՀ-ին ԱՄՆ օգնությունից 25 մլնը վերաբաշխել COVID-19-ի դեմ պայքարի համար ՖԻՖԱՆ-ն առաջարկում է չեղարկել հունիսին կայանալիք խաղերը ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 1400 մարդ. ՏԱՍՍ Նախարարությունը գործարարին աջակցելու փոխարեն առաջարկել է վեբինարների մասնակցել. Hraparak.am Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների վերաբերյալ «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստի օրը հայտնի է ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածով բժշկական հսկողության տակ է գտնվում ավելի քան 205 000 մարդ. РИА Новости Վարչապետը պարտավոր է անհապաղ և հրապարակավ կառավարության որոշմամբ չեղարկել իր նախարարների և մարզպետների աշխատավարձերի կրկնապատկման մասին որոշումը. Խոսրով Հարությունյան Եվս 34 դեպք․ Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասավ 770-ի COVID-19. Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասնում է 15 000-ի Երևանում Opel-ը բախվել է կայանված 3 մեքենայի Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի «Սբ. Սարգիս» մատուռի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել «Բարսելոնան» կվաճառի Գրիզմանին Երգչուհի Pink-ը վարակվել է կորոնավիրուսով Տավուշի մարզում տուն է այրվել Ռոբերտ Քենեդիի թոռնուհին և նրա որդին կորել են կանոեով նավարկության ժամանակ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 7000-ը․ Ջոն Հոփկինսի համալսարան Խնդրեմ, սա էլ պառավի փախնելու արդյունքը. Գագիկ Սուրենյան