Երևան, 06.Հունիսի.2020, 00:00
Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են․ Արման Թաթոյան Վերահսկողությո՞ւն, թե՞ ատելության մթնոլորտի խորացում Մեկ օրում 596 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 11817 է Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում. պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է. Արթուր Վանեցյան «Աչքալուսանք» հիփոթեքային վարկ ունեցողներին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 697 դեպք 1 օրում. վարչապետն ուղիղ եթերում հայտնեց հերթական հակառեկորդի մասին Արցախում զինծառայող է մահացել Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. նա, ով ոչ մի մոմ չվառեց Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ)

«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի փաստ ու հարց` անցումային արդարադատության վերաբերյալ.

Վաղը Ազգային ժողովում տեղի են ունենալու լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ։

Այս կապակցությամբ ես սկսում եմ գրառումների շարք՝ անդրադառնալով ինչպես բուն անցումային արդարադատությանը վերաբերող խնդիրներին, վեթինգին, այնպես էլ՝ անցումային արդարադատության քննարկման ձևաչափերին և հիմնական բանախոսներին։

ՄԱՍ 1
Միջազգային փորձագետի և անցումային արդարադատության ենթատեքստի մասին

ՓԱՍՏ 1
Վաղը, որպես հիմնական բանախոս, հանդես է գալու անցումային արդարադատության վերաբերյալ թերևս ամենահայտնի, ամենամեջբերվող և այս ինստիտուտն ամենաջերմեռանդ կերպով պաշտպանող փորձագետներից մեկը՝ Ռուբեն Կարանզան, ով ներկայումս, որպես Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) փորձագետ, աշխատում է Նեպալի, Թիմոր-Լեստեի, Ինդոնեզիայի, Ֆիլիպինների, Իրաքի, Պաղեստինի, Լիբերիայի, Գանայի, Հարավային Աֆրիկայի, Քենիայի քաղաքականության մշակողների հետ։ Հիշեցնում եմ, որ այս երկրներում եղել են զանգվածային արյունահեղություններ։

ՓԱՍՏ 2
Սա պարոն Կարանզայի առաջին այցը չէ Հայաստան։ Դեռևս անցած տարվա հուլիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի («Սորոսի հիմնադրամ») փորձագետներին։ Պարոն Կարանզայի անունը չէր առանձնացվում, սակայն նրա թվիթերյան գրառումներից և հարցազրույցներից պարզ երևում է, որ նա ևս եղել է փորձագետների կազմում։ Այս լուրը սպրդել էր լրահոսից և անուշադրության մատնվել։ Լուսանկարը՝ պարոն Կարանզայի թվիթերյան էջից։

ՓԱՍՏ 3
«Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի կայքում նշված է, որ պարոն Կարանզան հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մարդու իրավունքների և հակակոռուպցիոն ակտիվիստների, ինչպես նաև՝ իշխանության առանցքային ներկայացուցիչների հետ։ Սակայն չկա տեղեկատվություն, թե բացի վարչապետ Փաշինյանից և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից («Սորոսի հիմնադրամ»), ուրիշ ում հետ է հանդիպել պարոն Կարանզան։

ՓԱՍՏ 4
Վերը նշված հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում դեռևս խոսք չկա Հայաստանում անցումային արդարադատության իրականացման մասին, այլ խոսվում է ընդհանուր դատաիրավական բարեփոխումների մասին։ Այս հանդիպումից հետո է միայն, որ օգոստոսի 17-ին առաջին անգամ օրակարգ նետվեց անցումային արդարադատության թեման։

ՓԱՍՏ 5
Հետաքրքիր են պարոն Կարանզայի դիրքորոշումները Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ.

– Ըստ նրա՝ Հայաստանում հեղափոխությամբ վերջ է դրվել ավտորիտար ռեժիմին (02.10.2018թ․ թվիթերյան գրառում)։

– Նա Հայաստանում վեթինգի իրականացման ջերմ աջակից է, քանի որ ըստ նրա՝ նախկին ռեժիմի մի շարք ներկայացուցիչներ շարունակում են զբաղեցնել բարձր պաշտոններ, այդ թվում՝ դատավորներ և դատախազներ են (11.09.2018թ․ հարցազրույց)։

– Վարչապետի հարյուր օրվա հանրահավաքից անմիջապես հետո նա իր դիրքորոշումն է հայտնել նաև Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ (17.08.2018թ․ հարցազրույց)։

Նշված փաստերն առաջացնում են մի շարք ՀԱՐՑԵՐ, որոնք, կարծում եմ, պետք է ուղղել պարոն Կարանզային՝ հատկապես հաշվի առնելով այն, որ երեկվա իմ հարցման արդյունքները հաստատեցին, որ փորձագետները պետք է լինեն անաչառ։

– Ինչո՞վ է Հայաստանի իրավիճակը նման այն երկրների իրավիճակին, որոնցում փորձագետ է պարոն Կարանզան։ Օրինակ, ինչպիսի՞ համեմատականներ կան Ֆիլիպինների դիկտատուրայի, Քենիայի, Իրաքի, Լիբերիայի և Հայաստանի միջև։

– Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Կարանզան «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի փորձագետ է՝ նա ներկայացնում է ի՞ր տեսակետը, թե՞ կենտրոնի դիրքորոշումը։

– Արդյո՞ք կենտրոնը պատրաստվում է Հայաստանի իրավիճակի վերաբերյալ ներկայացնել զեկույց, ինչպես արվում է մյուս երկրների դեպքում, թե՞ ոչ։ Սա հատկապես կարևոր է այն համատեքստում, որ վարչապետ Փաշինյանը վեթինգի վերաբերյալ օրինագծի մշակման համար սահմանել է երկու ամսվա ժամկետ։

– Եթե այո, ապա այդ զեկույցը հենվելու է պարոն Կարանզայի՝ 2018թ. հուլիսին կայացված հանդիպումների վրա՞, թե՞ լինելու են նոր հանդիպումներ և քննարկումներ՝ հաշվի առնելով այս ընթացքում երկրում փոփոխված տրամադրությունները։

– Արդյո՞ք եղել է իրավիճակ, երբ «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ը խորհուրդ է տվել զերծ մնալ անցումային արդարադատությունից։ Առաջին հայացքից թվում է, որ կենտրոնը միշտ կողմ է անցումային արդարադատության իրականացմանը։

Նույնիսկ Վրաստանի վերաբերյալ 2017թ. զեկույցում կենտրոնն առաջարկում էր իրականացնել անցումային արդարադատություն՝ «Վարդերի հեղափոխություն»-ից հետո ծագած խնդիրների հաղթահարման նպատակով և պարզելու համար, թե օրինակ ինչ հանգամանքներում են Սահակաշվիլիի օրոք ընդամենը մի քանի լարիով պետությանը գույք նվիրել։ Ու այստեղ առաջանում է հարց, թե արդյո՞ք կենտրոնը ցանկացած հաջորդ իշխանափոխությունից հետո պաշտպանում է անցումային արդարադատությունը, թե՞ ոչ։

Օրինակ, նույն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ։

– Ի՞նչ չափանիշներով է պարոն Կարանզան գնահատում, որ Հայաստանի նախորդ ռեժիմը եղել է ավտորիտար, այն պայմաններում, երբ «Բերթելսմանի փոխակերպման համաթվի» համաձայն՝ Հայաստանը 2006-2018 թվականներին դասակարգված էր 4-րդ աստիճանում՝ որպես չափավոր միահեծանություն (moderate autocracy)։ Այս մասին նշված է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի զեկույցում։

– Հայաստանի վերաբերյալ պատկերացումը պարոն Կարանզան ձեռք է բերել պարոն Փաշինյանի և «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի ներկայացուցիչների հետ քննարկումների՞ց, թե՞ նա հանդիպել է նաև ոչ իշխանական և ոչ իշխանամերձ շրջանակների հետ։

– Եվ վերջապես, պարոն Կարանզան եկել է Հայաստան վերջնական վերդիկտո՞վ, թե՞ պատրաստ է լսել բոլոր կողմերի կարծիքները»։

Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ Պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամկազմին հեռացնում են պաշտոններից. Արշավիր Ղարամյանը՝ առաջին նախագահին Մինեապոլիսի քաղաքապետը ծնկի է իջել Ջորջ Ֆլոյդի դագաղի առջեւ եւ սկսել լացել Իշխանության հեռանալը կարծես դարձել է ներկայիս պայմաններում երկրի անվտանգության և գոյատևման հրամայականը. Հովհաննես Հարությունյան Ընդդեմ վարչապետի ու նրա մամուլի խոսնակի՝ Վանեցյանի հայցը դատարանում է Ուրախությամբ փաստում եմ, որ արդեն տեսանելի է իրավական հստակ ճանապարհ այս կառավարությունից ազատվելու համար. Նարեկ Մանթաշյան Փաշինյանն էժանագին «բլոգերությամբ» ոչնչացնում է իր իշխանությունը. 7or.am Հրդեհ մթերային խանութում Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. Ծառուկյանի ելույթը՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստին Լոռու մարզում արագաչափ են վնասել. Shamshyan.com Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գավառում տեղի ունեցած դեպքերով հայտնի է մեկ տասնյակից ավելի նորատուսցիների ինքնություն. կան կալանավորվածներ. Shamshyan.com 200 ընտանիքի «պատժելու» համար մենք 500 000 հոգու հարկային բեռի տակ ենք դնում. Արեն Ապիկյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին (տեսանյութ) Մարզպետին գրեցի օգնեք, մուննաթ եկավ վրաս. փող չեմ ուզում, միայն սնունդ, որ երեխաներս սոված չմնան. Կոտայքի բնակիչ (լուսանկարներ). News.am Ոստիկանությունը կազմել է արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով 23 հազ. արձանագրություն Պարետի նոր որոշումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը արգելելու մասին Հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը. ԱԳՆ Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը, մեկինը՝ 72 ժամով Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից. Սևակ Թորոսյան Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուտկա է հայտնվել. Դավիթ Խաժակյան Դ, ե, զ, է. Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի արդարացում չունի. Աղվան Վարդանյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՊԵԿ նախագահի տեղակալին Սուրենավանի դպրոցի 23 տարվա ուսուցիչն ազատվել է աշխատանքից․ վարչապետի հրապարակած լուսանկարի հետքերով Եղբայրների կողմից մի ոստիկանին սպանելու, մյուսին վիրավորելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան Զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմնադրամը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին Կորոնավիրուսով վարակված երեխաների գրեթե կեսը 1–ից 8 տարեկան են. Sputnik Արմենիա Հայաստանում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա Բերման են ենթարկել մի քանի երիտասարդի. նրանց մոտ եղել է մարիխուանա եւ ատրճանակ (տեսանյութ) Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը ՀՀ սահմաններով չի ֆիքսվել. ԱԱԾ տնօրեն ՀՀ նախագահը ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը Ձեզ տեսա-լուսանկարահանելու դեպքում կարող եք դիմել անհրաժեշտ պաշտպանության. փաստաբան 83-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Հայաստանում առկա է COVID-19-ի նմուշառման փայտիկների սղություն ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը Կողմնորոշվել է կարծես, որ անհնազանդությունը կարող է հանգեցնել ուժի կիրառման․ Քրիստինա Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Թոքերի հերն անիծում ա, մարդիկ անդառնալի հաշմանդամ են դառնում. համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետը՝ կորոնավիրուսի մասին Ցավում ենք, որ երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր (լուսանկար) Քաղաքացին ընկել է Փամբակ գետը Դավիթ Անանյանը որոշել է ինքը հեռանա, քան հեռացնի արդյունավետ կադրերից մեկին. ՊԵԿ Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են․ Արման Թաթոյան Ոստիկանության ծառայողների 2019 թ. միջին աշխատավարձը կազմել է 279,7 հազար դրամ Այդ տղայի հետ վարվում են այնպես, կարծես ամենավերջին քրեական հանցագործի, այնինչ պետք է ընդամենը 10․000 դրամ տուգանեին․ Զավեն Խուկեյանը՝ ոստիկանների դրսևորած վարքագծի մասին Պետությունը բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորի թե արտաքին, թե ներքին աղբյուրներից. կա համաձայնություն Շիրակի մարզում 388 քաղաքացի ինքնամեկուսացված է, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա. մարզպետարան Վրաստանում տուգանքներ կսահմանեն դիմակ կրելու կանոնները խախտելու համար Այն մեթոդը, որը կիրառում է ՀՀ վարչապետը, ստեղծում է իդեալական պլատֆորմ մարդու արժանապատվությանը հարված հասցնելու համար․ Անի Սամսոնյան Համավարակի դեմ այս պատերազմում տեղեկատվական տեռորի են ենթարկում հանրությանը եւ դա ունի նպատակ. «Իմ քայլի» պատգամավոր Քանի որ վարչապետը հեռացրել է լուսանկարը եւ արել գրառում, ապա հարցին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում. Թաթոյանը՝ դիմակ չկրող աղջկա միջադեպի մասին Ջահել աղջիկ էրեխու նկարի տակ լկտիագույն քոմենթներ եք գեներացնում․ 3 դուստր ունեք, հիմա որ էդ էրեխեն փորձանքի մեջ ընկնի, ձեզ ո՞նց եք զգալու․ Ռուբեն Մխիթարյան Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն (տեսանյութ) Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Փաշինյանի որոշմամբ, Շաքե Մեժլումյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարզվում են Ծիծեռնակաբերդում 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները Վերահսկողությո՞ւն, թե՞ ատելության մթնոլորտի խորացում ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 726-ով Դուք հասաք Ձեր ուզածին․ նկարելու համար քաղաքացիները իրար են ծեծում․ Տիգրան Խաչիկյանը՝ Փաշինյանին Բրազիլիան COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թվով դարձել է աշխարհում երրորդ երկիրը Ադրբեջան ռազմական մատակարարումների համար կաշառքի գործով ՌԴ-ում պաշտոնյաներ են կալանավորվել Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը (տեսանյութ) Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն ներկայացնում է պատճառները Ճապոնիայում COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը նախատեսում են սկսել 2021-ին Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են Քանի տարեկան էին երեկ մահացած պացիենտները Դեսպան Պապիկյանը հանդես է եկել Ադրբեջանում ատելության խոսքի արդարացման վերաբերյալ հայտարարությամբ Մեկ օրում 596 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 11817 է Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում. պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է. Արթուր Վանեցյան «Հրապարակ». Իշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին «Ժողովուրդ». Ովքեր են Երևանի ավագանու անդամներից ամենաշատ բացակայել նիստերից Անկեղծորեն խնդրում եմ՝ դադարեցրե´ք մարդկանց ծաղրելու, հեգնելու, երբեմն նվաստացնելու գործելակերպը. Թեհմինա Վարդանյանը՝ վարչապետին «Փաստ»․ Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից. ընթանում են խիստ կասկածելի ու վտանգավոր գործընթացներ «Իրատես». Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի «Ժողովուրդ». Ինչու Լևոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյովիկին», չեն արտահանձնում Հայաստանին «Փաստ»․ Արցախում հեռուստաալիքները փակելով հանրության տրամադրություններն են ստուգում Լույս չի լինելու Երևանում և 2 մարզում «Իրատես». Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ». Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժարականի հետքերով «Հրապարակ». Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին