Էրիկ Ալեքսանյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Էրիկ Ալեքսանյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորնումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդությունը Գլխավոր դատախազությունը փոխանցել է ԱԱԾ-ին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արեւիկ Խաչատրյանը։

 

Նշենք, որ Ալեքսանյանի դատավարական պարտականությունների պատշաճ կատարումը անձամբ երաշխավորելու պատրաստակամություն են հայտնել պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գեւորգյանը, Գեղամ Նազարյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Գեղամ Մանուկյանը, Թադեւոս Ավետիսյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խանոյանը, Աննա Գրիգորյանը եւ Արամ Վարդեւանյանը: