Ալեն Սիմոնյանը Կատարում մարզադաշտից կհետևի ֆուտբոլի առաջնությանը

Ալեն Սիմոնյանը Կատարում մարզադաշտից կհետևի ֆուտբոլի առաջնությանը

Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Կատար մեկնող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետևի ընթացող Աշխարհի առաջնությանը։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

 

«Ալեն Սիմոնյանը Կատարի պետության խորհրդարանի ղեկավարից հրավեր է ստացել Աշխարհի առաջնության խաղի մասնակցելու։ Կոնկրետ որ խաղն է, այս պահին չեմ կարող ասել։ Մասնակցելու են նաև այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ»,- նշեց նա։