Երևանում բախվել են Mercedes-ն ու Hyundai Elantra-ն․ կա վիրավոր

Երևանում բախվել են Mercedes-ն ու Hyundai Elantra-ն․ կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Hyundai Elantra և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել  է «Աստղիկ» բժշկական կենտրոն: