Մեսսին կարող է այլ ակումբ տեղափոխվել

Մեսսին կարող է այլ ակումբ տեղափոխվել

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է The Times-ը։ Նշվում է, որ 35-ամյա խաղացողը կարող է MLS-ի ակումբ տեղափոխվի 2023 թվականի ամռանը՝ դառնալով լիգայի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։

 

Ինտերի սեփականատերը լեգենդար անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն է։ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին, արգենտինացին հնարավորություն ունի բանակցել ցանկացած ակումբի հետ պայմանագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ։