ՔՊ–ական պատգամավորը Դիլիջանում վթարի է ենթարկվել, նրա ծառայողական մեքենան բախվել է ծառին

ՔՊ–ական պատգամավորը Դիլիջանում վթարի է ենթարկվել, նրա ծառայողական մեքենան բախվել է ծառին

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։15-ի սահմանում, Երեւանի բնակիչ 34-ամյա Ռոբերտ Կ․-ն իր վարած Toyota Camry մակնիշի 016 HH 01 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին։

 

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, վթարի հետեւանքով ուղեւոր՝ Երեւանի բնակիչ 34-ամյա Ա․ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի դեպքով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

 

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ազգային ժողովի հաշվեկշռում եւ սպասարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանին։

Ըստ տեղեկությունների՝ նա վթարի պահին եղել է ավտոմեքենայում,  բարեբախտաբար՝ չի տուժել։

 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։