Նոյեմբերի 25-ին 9 ժամով փակ կլինի Մաշտոցի պողոտայի մի հատվածը

Նոյեմբերի 25-ին 9 ժամով փակ կլինի Մաշտոցի պողոտայի մի հատվածը

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից: