Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը

Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը
 Երևանում վերաբացվեց Կանադայի հյուպատոսությունը, որը գտնվում է Նորք Մարաշ վարչական շրջանում։ ՀՀ–ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Լը Քլերը նշեց, որ Կանադան 1997 թվականից Հայաստանում ունեցել է հյուպատոսություն, որի նպատակն է եղել Հայաստանում բնակվող, սովորող և ճանապարհորդող կանադացիներին օգնություն տրամադրել։ Փոխանցում է Sputnik Armenia-ն։
 
«Վերջին մի քանի տարում խզվածք եղավ, և մենք հյուպատոսություն չունեինք։ Այսօր հյուպատոսություն բացումը հնարավոր չէր լինի առանց որոշ մարդկանց հետ համագործակցության ու ներդրած ջանքերի։ Հատկանշական է, որ հենց այս տարի ենք բացում Կանադայի հյուպատոսությունը, երբ նշում ենք հայ–կանադական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին»,– ասաց Լը Քլերը։