Մեր տղաների ազատագրած հողը ծախողը թող խորտակվի․ Դավիթ Առուշանյանի մայր

Մեր տղաների ազատագրած հողը ծախողը թող խորտակվի․ Դավիթ Առուշանյանի մայր

«Ճանաչեք մեր թշնամուն՝  Նիկոլի գլխավորությամբ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը՝  ձեռքում պահելով այն ոստիկանների լուսանկարները, որոնք սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» քաշքշում էին հերոսների ծնողներին։ 

 

«Մեր տղաները հող են պահել, մեզնից նեղացել են, ասում են՝ ի՞նչ եք անում, թույլ եք տալիս, որ Նիկոլը մեր ազատագրած Արցախը ծախի։ Վաղը իմ Դավիթի, Արցախի հերոսի ծննդյան օրն է, նաև Մոնթեի ծննդյան օրը։ Իրենց ազատագրած հողը ծախողը թող խորտակվի ամբողջ կյանքում։ Հայ ժողովուրդ, իմացեք՝ Նիկոլը ով է, պայքարեք։ Մինչև փողոց դուրս չգաք մեր նման, ոչ մեկը ձեզ հող չի տալու ու ձեր փրկության մասին չի մտածելու։ Նիկոլը թուրք է։»,-ասաց նա։