Կարող են լինեն պատգամավորներ, որոնք մանդատները վայր կդնեն․ Ագնեսա Խամոյան

Կարող են լինեն պատգամավորներ, որոնք մանդատները վայր կդնեն․ Ագնեսա Խամոյան
Կարող են լինեն պատգամավորներ, որոնք մանդատները վայր դնելու մասին որոշում կայացնեն։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը` չժխտելով խոսակցությունները խմբակցությունից որոշ պատգամավորներ մանդատները վայր դնելու մասին։
 
 
Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չունի, և խմբակցությունը կայացնում է որոշումներ և առաջնորդվում է այդ որոշումներով։
 
«Սա բռնապետական համակարգ չէ, խմբակցությունը ունի որոշում ԱԺ աշխատանքները ընդլայնելու մասով։ Այո, կարող են լինեն պատգամավորներ, որոնք անձնական պատճառներից կամ այլ հանգամանքներից ելնելով նման որոշում կարող են կայացնել։ Անուններ հրապարակե, կամ նրանց փոխարեն հիմնավորման կամ բացատրության տեքստեր ասել ես չեմ կարող ասել»,– ասաց պատգամավորը։