Երևանում խաղատներ կբացվեն

Երևանում խաղատներ կբացվեն
Ազդակներ ունեն, որ Երևանում 100 մլն և ավելի դոլար ներդրմամբ հյուրանոցներ են կառուցում, որոնք նպատակ ունեն խաղատուն բացելու։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 100 մլն դոլար ներդրման պարագայում հնարավորություն կա ցանկացած տեղ խաղատուն բացել։
 
 
«Ֆիննախում քննարկումների արդյունքում հանգեցինք այն եզրակացության, թե ինչպես ենք հաշվարկելու, որ 100 մլն դոլարի ներդրում է կատարվել։ Բնականաբար, Երևանում բացվող խաղատները կլինեն ավելի այլ կարգի, որը սոցիալապես անապահով խավի խաղադրույքների վրա աչք չի դնի, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ կաշխատի»,– ասաց Փաշինյանը։