Ալեն Սիմոնյանի չափանիշներով՝ «Հայաստան» խմբակցությունում պետք է լինեին ուսապարկեր․ Ագնեսա Խամոյան

Ալեն Սիմոնյանի չափանիշներով՝ «Հայաստան» խմբակցությունում պետք է լինեին ուսապարկեր․ Ագնեսա Խամոյան

«Հայաստան» դաշինքը, «Հայաստան» խմբակցությունը առողջ օրգանիզմ է,  և հասկանալի է, որ Ալեն  Սիմոնյանի չափանիշներով «Հայաստան» խմբակցությունում պետք է լինեին ուսապարկեր ու ուսապարկային սկզբունքով առաջնորդվեին, բայց ո՛չ, այդպիսին չէ մեր խմբակցությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով խմբակցության մասին Ալեն Սիմոնյանի հնչեցրած կարծիքին։

 

«Այո՛, մեր խմբակցությունում լինում են քննարկումներ, բուռն քննարկումներ, տարատեսակ կարծիքներ, մարդիկ ազատ են արտահայտելու իրենց կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, և որևէ մեկը սեփական կարծիքն արտահայտելու կաշկանդվածություն չունի»,- ասաց Խամոյանը։

 

Նա նաև նշեց․ ««Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու որոշում չի կայացրել, խմբակցությունն ունի որոշում՝ ԱԺ-ում աշխատանքներն ընդլայնելու մասով։ Այո՛, կարող են լինել պատգամավորներ, որոնք, իրենց անձնական, այլ  պատճառներից ելնլով, նման որոշում, այո,՛ կարող են կայացնել»,- ասաց պատգամավորը։