ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը․ մենք դրանով անհանգստացած ենք․ Ալեն Սիմոնյան

ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը․ մենք դրանով անհանգստացած ենք․ Ալեն Սիմոնյան

Մենք երբևիցե չենք ասել, որ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ն է տարածաշրջանը լքում, և մենք դրանով անհանգստացած ենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասցա ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։ 

«Պետք է մեր գործընկերներին հարց հղել՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշել է լքել ԱնդրԿովկասը։ Եթե լքել է, պետք է այդ մասին առնվազն բարձրաձայն ասվի։ Մենք միայն այդ կառույցի քայլերին չէ, որ սպասում ենք, մենք ինքնուրույն քայլեր ենք անում՝ մեր սահմանների անվտանգության ապահովման առումով»,– ասաց Սիմոնյանը։

 

Սիմոնյանը հավելեց․ «Մենք ՀԱՊԿ-ին անդամակցել ենք  ո՞ւմից պաշտպանվելու համար․ դրան երկու պատասխան չկա՝ թուրք-ադրբեջանական տանդեմից։ Երբ ժամանակն է եկել, որ գոնե քաղաքական գնահատական տրվի, այդ գնահատականը բավարար չի եղել, և դրա արձագանքը եղավ այն, որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը»։