Արցախից տարհանվածների՝ սերտեֆիկատներով տներ գնելու գործարքը ժամանակավորապես սառեցվել է

Արցախից տարհանվածների՝ սերտեֆիկատներով տներ գնելու գործարքը ժամանակավորապես սառեցվել է

Սերտեֆիկատով տներ ձեռք բերելու ծրագիրն իրեն չի արդարացնում, ժամկետը կարճ է, տների գները ժամը մեկ թռնում են, մյուս կողմից էլ բանկերն են բարդացնում ու կանխավճար են ուզում մեզնից՝ անաշխատ ընտանիքներից, որոնք դամաշնիկներով ու հագի շորերով են տները դատարկել։ Այս մասին կառավարության առաջ բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Քաշաթաղի Գողթանիկ համայնքի ղեկավար Հակոբ Պողոսյանը։ 

 

 

«Հիմա էլ բանկերն են խնդիրներ ստեղծում։ Քաշաթաղից 4 հազար տարհանված ընտանիք կա,  միայն 2-ին է հաջողվել սերտեֆիկատով տուն գնել՝ այն էլ շրջաններում։ Սա արդեն խոսուն փաստ է, որ ծրագիրն իրեն չի արդարացնում։ Հիմա էլ ժամանակավորապես սառեցվել է սերտեֆիկատներով տներ առնելու գործարքը։ Կառավարությունից  ասել են՝ թերի է ծրագիրը, միայն «Հայբիզնես»  բանկն է  տարհանվածների սերտեֆիկատով տուն ծրագրի միջոցով մտել  Հայաստանի կառավարության հետ գործարքի»,- ասում է գյուղապետը։