Ստրասբուրգն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին. Եռագույնը բարձրացվել է քաղաքապետարանի շենքի վրա

Ստրասբուրգն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին. Եռագույնը բարձրացվել է քաղաքապետարանի շենքի վրա
Ստրասբուրգն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին. Հայկական եռագույնը բարձրացվեց Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա։
 
 
Այսօրվանից Ստրասբուրգի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվելու է Հայաստանի դրոշը՝ ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ։
 
 
Նոյեմբերի 24-ին դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժան Բարսեղյանը, քաղաքային խորհրդի անդամ, Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձևի հեղինակ Պիեռ Յակուբովիչը և այլ հրավիրյալներ։
Խորհրդանշական այս քայլը նախատեսված էր Ստրասբուրգի քաղաքային խորհուրդի կողմից նոյեմբերի 7-ին միաձայն ընդունված բանաձևով, որը հստակ դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Հայաստանի վրա, կոչ անում խաղաղության հաստատման և նախատեսում աջակցություն բարեկամ Հայաստանին