Գրչի մի հարվածով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում ոչնչացնել հսկայական արխիվներ․ Գեղամ Մանուկյան

Գրչի մի հարվածով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում ոչնչացնել հսկայական արխիվներ․ Գեղամ Մանուկյան

«Դիմում եմ տարբեր հասարակական գործիչներին ու ակտիվիստներին, որոնք տարիներ շարունակ խոսել են ԱԱԾ գաղտնի ցանցերի հետ համագործակցած անձանց բացահայտման անհրաժեշտության մասին։  ԱԱԾ-ի  կողմից ներկայացված փոփոխությունների փաթեթում կան անվտանգության հետ կապած կարևոր դրույթներ, բայց ինչո՞ւ է հատկապես շեշտը  օրենքի մի փոքրիկ բառի փոփոխության վրա դրվել, որով ԱԱԾ-ի հետ համագործակցած, ԱԱԾ-ի արխիվում եղած գաղտնի փաստաթղթերը մինչև հիմա օրենքով ԱԱԾ-ին թույլատրվում էր միայն գաղտնազերծել։ Առաջարկվող  փոփոխությամբ  առաջարկվոմ է ոչ թե գաղտնազերծել և դրանից հետո ոչնչացնել, այլ հստակ գրված է «գաղտնազերծվում կամ ոչնչացվում է օրենքով»։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նիստի օրակարգում ներառված «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերի նախագծին։ 

 «Մի գրչի հարվածով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում ոչնչացնել հսկայական արխիվներ, ո՞ւր եք քաղհասարակություն, ձայն չեմ լսում»,- ասաց պատգամավորը։