Երևանը կունենա 87 հատ գերմանական MAN ավտոբուս. Տիգրան Ավինյան

Երևանը կունենա 87 հատ գերմանական MAN ավտոբուս. Տիգրան Ավինյան

87 հատ 12 մետրանոց MAN գերմանական ավտոբուսներ գարնանը կլինեն Երևանում: Այս մասին տեղեկացնում է  Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ով իր ֆեյսբուքյան էջում ավտոբուսների մասին տեսանյութ է հրապարակել։ 

 

«Գարնանը 87 նոր MAN ավտոբուսներ կհամալրեն մայրաքաղաքի ավտոպարկը, որոնցից 20-ը հենց այս գործարանից Երևան կուղևորվեն շատ շուտով: Նոր ավտոբուսները էականորեն կթեթևացնեն քաղաքի տրանսպորտի ծանրաբեռնվածությունը: Ի դեպ մեր մայրաքաղաքը առաջին անգամ կունենա գերմանական ավտոբուսներ»,- տեսանյութին կից գրել է Ավինյանը: