Սեպտեմբերի 13-ի վերաբերյալ ՀԱՊԿ որոշումը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով. Փաշինյան

Սեպտեմբերի 13-ի վերաբերյալ ՀԱՊԿ որոշումը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով. Փաշինյան
 ՀԱՊԿ անվտանգության խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն՝ ՀՀ–ն չի ստորագրել հռչակագիրը։ Այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
 
«Սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով»,–ասաց Փաշինյանը` մանրամասներ չհայտնելով։
 
Նրա խոսքով, ՀԱՊԿ-ում, ցավոք, չի հաջողվել նաև 2 կարևոր փաստաթղթի շուրջ ընդհանուր հայտարարի գալ, և դրանք ուղարկվել են լրամշակման։ Վարչապետը հույս հայտնեց, որ լրամշակումից հետո կկարողանան ընդհանուր հայտարարի գալ։