Ներքին գործերի նախարարություն կստեղծվի

Ներքին գործերի նախարարություն կստեղծվի

Հայաստանում Ներքին գործերի նախարարություն կստեղծվի, որը կներառի երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն և միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն։  Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը։ 

 

«Նախարարությունը հինգ ֆունկցիոնալ ոլորտ կունենա՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում ու բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր»,- ասաց Մինասյանը։