Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում․ Կրեմլում են հայտարարել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում․ Կրեմլում են հայտարարել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ-ում, Երևանում կայացած գագաթնաժողովը հաստատել է միջոցառման կարևորությունը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Ռիա Նովոստին։


«Կմնա։ Չնայած ողջ բարդությանը, չնայած նրան, որ երկրների ղեկավարներն իրենց ելույթներում ասացին, որ ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, այս միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց այս ձևաչափի պահանջվածությունը։ ՀԱՊԿ-ի պահանջվածությունն ու կենսունակությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Վերջինս նաև նշել է, որ բանակցությունների բարդությունը պայմանավորված է այն պահի բարդությամբ, որում բոլորն  ապրում են, որը լի է հակամարտություններով, հակասություններով։