«Սրանք Նժդեհին օգտագործելով փորձում են ներկայացնել որպես հակառուսականության սիմվոլ, որը դատապարտելի ու կեղծ թեզ է»․ Էդուարդ Շարմազանով

«Սրանք Նժդեհին օգտագործելով փորձում են ներկայացնել որպես հակառուսականության սիմվոլ, որը դատապարտելի ու կեղծ թեզ է»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նժդեհը հայ-ռուսական բարեկամության ջատագով էր, հեռու մնացեք Նժդեհից ու Նժդեհի արձանից։

Վերջին օրերի ընթացքում նատօա-թուրքական շահերի սպասարկուները Գարեգին Նժդեհի արձանի մոտից իրականացնում են հակառուսական ու հակապետական ակցիաներ։

Սրանք Նժդեհին օգտագործելով փորձում են ներկայացնել որպես հակառուսականության սիմվոլ, որը դատապարտելի ու կեղծ թեզ է։

Ի գիտություն հասարակության նշեմ. Նժդեհը ունեցել է ռուսական կրթություն,ցարական բանակից արժանացել է պարգեւների ու պայքարել է Թուրքիայի դեմ։

Գարեգին Նժդեհը պատրաստ է եղել նույնիսկ ԽՍՀՄ օժանդակությանբ պայքարել Թուրքիայի դեմ,իսկ այսօրվա հակառուսականության քարոզիչները սպասարկում են Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի շահերը։

Հրապարակված են նրա նամակները Ի. Ստալինին եւ Կ.Վորոշիլովին,որտեղ Նժդեհը պատրաստ է ԽՍՀՄ օժանդակությամբ պայքարել մեր հակառակորդ Թուրքիայի դեմ։
Նժդեհը հայ-ռուսական բարեկամության ջատագով է ու ասել է՝ցեղակրոնի միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է։

Հեռու մնացեք Նժդեհից ու նրա արձանից։

Այդ արձանը Անկախ Հայաստանի ու հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ է։
Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի շահերի սպասարկուները տեղ չպետք է ունենան Հայաստանում»։