Մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու. Դավիթ Բաբայան

Մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու. Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
 
Կառավարության փոփոխությունները օբյեկտիվ բնույթ են կրում։ Ի վերջո՝ մարդը հո ամբողջ կյանքում մի տեղ պաշտոնի չի լինելու։ Դրա համար պետք է հանգիստ վերաբերվել այդ ամենին, հատկապես հանգիստ պետք է վերաբերվեն կայացած և պետական գործիչները։ Ես շարունակում եմ իմ աշխատանքը, դա որևէ ձևով չի ազդում ԱԳՆ աշխատանքի վրա, իմ նվիրվածության, դուխի վրա՝ մի մտածեք։
 
 
Ցանկացած փոփոխություն պետք է արդյունավետությունը բարձրացնի։ Ես միշտ ասել եմ դրա մասին, երբեք որևէ մեկի մեջքի հետևից չեմ խոսել։ Այո՝ փոփոխություններ են պետք, բայց դա պետք է արվի այնպես, որ հիմնական շեշտը դրվի պրոֆեսիոնալների ու հայրենասերների վրա։
 
 
Այս պահին մեր առջեւ միայն մեկ խնդիր կա՝ փրկել Արցախը: