Ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնի սրճարաններից մեկի մոտ

Ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնի սրճարաններից մեկի մոտ

Նոյեմբերի 22-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մաշտոցի պողոտայի սրճարաններից մեկի մոտ վիճաբանություն է:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները նշված վայրում նկատել են մի խումբ երիտասարդների, որոնք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ փոխադարձ հարվածներ էին հասցնում իրար: Նկատելով պարեկներին՝ նրանք փորձել էին դիմել փախուստի, ինչը չէր հաջողվել: Պարեկները հինգ երիտասարդներին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով, ձերբակալել և տեղափոխել էին ոստիկանության Կենտրոնական բաժին:

 

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին: