Նիկոլ Փաշինյանն է հրահանգ տվել, որ մեր երեխեքը «Եռաբլուրում» են․ զոհվածի ծնող

Նիկոլ Փաշինյանն է հրահանգ տվել, որ մեր երեխեքը «Եռաբլուրում» են․ զոհվածի ծնող

Նիկոլ Փաշինյանի շնորհքն է, որ «Եռաբլուրը» մեծացել է, ինքն իրավունք չունի այստեղ լինելու, ինքն այստեղ ընդհանրապես չի գալու։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկի ծնողը։ 

 

Նա, մասնավորապես, ասաց․ 

«Նիկոլ Փաշինյանը պատասխան է տալու այս ամեն ինչի համար։ Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուրում» տուժած ծնողների համար պատասխան է տալու։ Հենց Նիկոլ Փաշինյանն է տվել հրահանգը, երեխեքը, որ  «Եռաբլուրում» են, այդ հրահանգն էլ է ինքը տվել։ Պատասխան է տալու է, թող հասկանա, որ մեզ հեշտությամբ չեն կոտրելու»։