Եթե որոշները մանդատները կուզեն դնեն, թող դնեն. «Հայաստան» դաշինքի ցուցակը երկա՜ր ցուցակ է. Աղվան Վարդանյան (տեսանյութ)․ 168.am

Եթե որոշները մանդատները կուզեն դնեն, թող դնեն. «Հայաստան» դաշինքի ցուցակը երկա՜ր ցուցակ է. Աղվան Վարդանյան (տեսանյութ)․ 168.am

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Հայաստան» դաշինքի մոտալուտ քայքայման մասին հայտարարողներին կոչ է անում՝ նման սպասելիք պետք չէ ունենալ. դաշինքում քայքայում չի սպասվում։

Պատգամավոր Վարդանյանն ասաց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ հավելելով.

««Հայաստան» դաշինքը 29 անհատականություններից է կազմված. ունի խմբակցության ղեկավար, քարտուղար և որոշումներ կայացնելու մեխանիզմներ։

Անհնար է պատկերացնել, որ այստեղ բոլոր մարդիկ նույն կերպ են մտածում, կամ մտածում են մի բռունցքի տակ, ինչպես ՔՊ-ում է։ Եթե կլինեն «Հայաստան» դաշինքում մարդիկ, որոնք կուզեն իրենց մանդատները դնել, ես խնդիր չեմ տեսնում. ցուցակը երկար ցուցակ է։ Հիշեք, որ եղել է նաև նման դեպք։ Կրկնում եմ՝ եթե մեր խմբակցության դեպքում կլինեն մանդատը դնողներ, դա դեռ չի նշանակի՝ խմբակցության պառակտում, այնպես որ, քայքայում չի սպասվում»,- ասաց Աղվան Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում