2023թ.-ին վարչապետի ամսական աշխատավարձը կբարձրանա 240.000, նախարարինը՝ 142.000, իսկ աղքատինը 7.000 դրամով. Թադևոս Ավետիսյան
Վարչապետի ամսական աշխատավարձը հաջորդ տարի բարձրանալու է 25 տոկոսով կամ 240 հազար դրամով, նախարարինը' 142 հազար դրամով, իսկ նվազագույն աշխատավարձով աշխատող աղքատի ամսական աշխատավարձը կբարձրանա ընդամենը 10 տոկոսով կամ 7 հազար դրամով։
2020 թվականի հունվարի 1-ից հետո կենսապահովման նվազագույն զամբյուղի ամսական արժեքն արդեն աճել է շուրջ 15 հազար դրամով։ Շուրջ 6 տոկոս միջին գնաճ էլ կառավարությունը կանխատեսում է հաջորդ տարի։
Սա է օրվա իշխանության սոցիալական իրական քաղաքականությունը։
Մնացածը ականջահաճո փաթեթավորումներով իշխանության կեղծ խոստումներն են, որոնք ունեն ավելացող և շարունակական բնույթ։
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր