Հայաստանի ներկայացուցիչները շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության առաջատարներն են

Հայաստանի ներկայացուցիչները շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների առաջնության առաջատարներն են

Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ18 տարեկաններկ տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարը 6 տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանն է: Նա հավաքել է 5,5 միավոր:

 

Նույն տարիքային խմբի կանանց պայքարում առաջատարը Մարիամ Մկրտչյանն է, ով իր ակտիվում ունի 5,5 միավոր:

Շախմատի Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը բաղկացած է 9 տուրից: