Կայացել է «Հզոր Հայաստան հզոր մշակույթ» բեմարվեստի հանրապետական փառատոնը

Նոյեմբերի 6-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Հզոր Հայաստան հզոր մշակույթ» բեմարվեստի հանրապետական փառատոնը:
Փառատոնին մասնակցում էին ՀՀ գրեթե բոլոր շրջաններից, նաև սահմանամերձ գյուղերից: «Մինորա» մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրենն է Ռոլանդ-Ռեյ Աբրահամյանը։
Մշակութային կենտրոնը զբաղվում է տարատեսակ մշակութային փառատոնների և մրցույթների կազմակերպմամբ, փորձելով ընդգրկել արվեստի բոլոր ճյուղերը, տալով հնարավորություն մասնակիցներին ներկայանալ տարբեր բեմահարթակներին, արժանանալ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատանքին ու այդպիսով նպաստել մշակութային կյանքի զարգացմանը։