Ժերար Պիկեն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին պաշտպան, կատալոնական «Բարսելոնա»-ի երկարամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:
Այս մասին ֆուտբոլիստը գրել է սոցցանցերի իր էջերում:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության նոյեմբերի 5-ին կայանալիք «Բարսելոնա»-«Ալմերիա» հանդիպումը վերջինն է լինելու Պիկեի համար: