Բլինկենի օգնականը Բայրամովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Բլինկենի օգնականը Բայրամովի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ և քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին հայտնում Է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
 
 
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղությանն ուղղված ջանքերի հեռանկարները: Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ և լիովին պատրաստ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ: