Հայտնի է՝ երբ և որտեղ կհանդիպեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները

Հայտնի է՝ երբ և որտեղ կհանդիպեն ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 2-ին Բիշքեկում։ Այս մասին հայտարարել է Համագործակցության գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:
 
 
«Ղրղզստանի Հանրապետության առաջարկով որոշվել է 2023 թվականի հունիսի 2-ին Բիշքեկում անցկացնել կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը», - հանդիպման ժամանակ ասել է Լեբեդևը։