Հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Հոկտեմբերի 31-ին հեռուստաալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 08:00 - 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում կդադարեցվի հեռուստաալիքների հեռարձակումը,  կանջատվեն նաև Երևանի հաղորդիչ կենտրոնից սփռվող FM տիրույթի ռադիոալիքները։

 

Հեռարձակման դադարեցումը պայմանավորված է Երևանի հաղորդիչ կենտրոնի էլեկտրասնուցման համակարգի արդիականացման և արբանյակային հաղորդիչ անտենայի վրա անհետաձգելի պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներով։