ԵԽ-ն կոչ է արել Հայաստանին «դիվերսիֆիկացնել գործընկերությունը» անվտանգության ոլորտում

ԵԽ-ն կոչ է արել Հայաստանին «դիվերսիֆիկացնել գործընկերությունը» անվտանգության ոլորտում
 
 
«Եվրախորհրդարանը կոչ է անում Հայաստանին դիտարկել անվտանգության ոլորտում իր գործընկերային հարաբերությունների դիվերսիֆիկացման հնարավորությունը, քանի որ նրա վաղեմի կողմնորոշումը դեպի Ռուսաստան և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակիցներ անբավարար էր», — նշվում է բանաձևի նախագծում։
 
 
Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն պնդում է, որ Հայաստանի «վաղեմի կողմնորոշումը» դեպի Ռուսաստան և ՀԱՊԿ անբավարար եղավ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։ Տեղեկությունը հայտնում է RT-ն` հղում անելով բանաձևի նախագծին։
 
 
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի իրադրությունը «ազդում է Հարավային Կովկասի վրա և ավելի է բարդացնում տարածաշրջանում անվտանգային իրավիճակը»:
 
 
Եվրախորհրդարանում նաև նշել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին պահպանվի ու ընդգծել են տարածաշրջանում ձգձգված հակամարտությունների կարգավորմանն առավել ակտիվ մասնակցելու ԵՄ պատրաստակամությունը: