Ռուսաստանը չի կարող անտեսել Արևմուտքի ակտիվությունն Ասիայում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի կարող անտեսել Արևմուտքի ակտիվությունն Ասիայում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել՝ հաշվի առնելով Կենտրոնական Ասիայի երկրների ճակատագրին միջամտելու Արեւմուտքի փորձերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է ՌԴ ԱԳՆ-ի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

 

«Այդ կապակցությամբ ամերիկացիների կողմից ակտիվորեն խաղարկվում Է ոչ միայն «հակաահաբեկչական», այլեւ «հումանիտար» քարտը: Ձգտելով հումանիտար իրադրության վատթարացումն օգտագործել թալիբների վրա ուլտիմատիվ ճնշումն ուժեղացնելու համար, ԱՄՆ-ը շարունակում Է անօրինականորեն պահել երկրի արտասահմանյան ակտիվները, չնայած ՄԱԿ-ի հումանիտար գործակալությունների, իրավապաշտպան կազմակերպությունների եւ հենց աֆղանցիների կոչերին»,-հիշեցրել Է նա:

 

«Հաշվի առնելով ողջ տարածաշրջանի ճակատագրին ակտիվորեն միջամտելու Արեւմուտքի շարունակվող փորձերը՝ Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել»,-ասել Է ՌԴ ԱԳՆ-ի փոխնախարարը: