ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներն ՀՀ ԱԳ փոխնախարարին ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը

ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներն ՀՀ ԱԳ փոխնախարարին ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ՝ ամփոփիչ քննարկումների նպատակով:Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: 

 

Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել առաքելության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած բոլոր մարզերն այցելելու համար։ 

 

Առաքելության անդամները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները, տեղերում մարզային ղեկավարների և ՀՀ ԶՈՒ կորպուսների հրամանատարների հետ ունեցած հանդիպումները և հարձակման հետևանքով արձանագրված վնասները։

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԱՀԿ-ի՝ որպես համաեվրոպական անվտանգային կազմակերպության ներգրավումը հակամարտություների կանխարգելման և կարգավորման գործում: