Հայաստանում ԵՄ դիտորդներն առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Հայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին։
ԻՆչպես տեղեկանում ենք ԵՄ անվտանգության և պաշտպանության հարցերով ծառայության թվիթթերյան միկրոբլոգում հրապարակված գրառումից առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը իրավիճակի դիտարկումներ կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու վստահության ձևավորմանը և սահմանային հարցերով հանձնաժողովների աշխատանքին: